AM
25 Սեպտեմբեր 2012 - 10:47 AMT

ՖԻՖԱ-ն հոկտեմբերի 30-ին կհրապարակի «Ոսկե գնդակին» հավակնող ֆուտբոլիստների ցուցակը

ՖԻՖԱ-ն հոկտեմբերի 30-ին կհրապարակի 23 ֆուտբոլիստներից կազմված ցուցակը, ովքեր հավակնում են «Ոսկե գնդակին», հաղորդում է El Mundo Deportivo-ն:

Պատվավոր պարգևը ստացողի անունը կհայտարարվի 2013-ի հունվարի 7-ին Ցյուրիխում հանդիսավոր արարողության ժամանակ:

Լավագույն խաղացողի ընտրությունները կանցկացվեն հավաքականների գլխավոր մարզիչների և ավագների, ինչպես նաև լրագրողների քվեարկության միջոցով: 2010-ին և 2011-ին լավագույն ֆուտբոլիստ է դարձել «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին: