Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Րինո Հարնիշն անհանգստացած է Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծում տիրող դրությամբ, տեղեկացնում է Day.az-ը: «Հրադադարի պարբերական խախտումն առաջացնում է անհանգստություն: Միեւնույն ժամանակ դա ապացուցում է, որ հակամարտությունը սառեցված չէ եւ լուծում է պահանջում»,- ասել է Հարնիշը լրագրողներին չորեքշաբթի օրը: Դեսպանն ընդգծել է, որ ԱՄՆ-ում ուշադրությամբ հետեւում են ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում տիրող իրադրությանը: «Մենք հասկանում ենք ռազմաճակատի գծում հրադադարի խախտման անթույլատրելիությունը», – նշել է նա: