AM
26 Սեպտեմբեր 2012 - 06:34 AMT

Միշել Պլատինի. 2022թ աշխարհի առաջնությունը Քաթարում տեղի կունենա այն ժամանակ, երբ այնտեղ հարմար պայմաններ լինեն

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հուսով է, որ Քաթարում 2022թ աշխարհի առաջնությունը տեղի կունենա ձմռանը:

«Մենք պետք է Քաթար ուղևորվենք այն ժամանակ, երբ այնտեղ հարմար պայմաններ լինեն: Ի՞նչ է պետք երկրպագուներին: Հիշու՞մ եք 2010թ-ը ՀԱՀ-ում: Չափազանց ցուցրտ էր և մարդիկ զբոսնելու չէին կարողանում գնալ: Մենք կմտածենք, թե ինչպես մեկ ամսով դադարեցնել եվրոպական խաղաշրջանը` առաջնությունն անցկացնելու համար: Սա մեծ խնդիր չէ»,-հայտարարել է Պլատինին: