AM
17 March 2005 - 04:05 AMT

ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԵԱՀԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԴԻՐՔԵՐԻ ԳՆԴԱԿՈԾՄԱՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ

ԵԱՀԿ առաքելությունը նախօրեին ԼՂՀ Մարտակերտի շրջանում անցկացրել է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի արտահերթ դիտարկում: Հենց այս հատվածում մարտի 7-ին եւ 9-ին ադրբեջանական կողմի մեղքով տեղի են ունեցել միջադեպեր, որոնց արդյունքում երկու կողմերը մարդկային զոհեր են տվել: Դիտարկման ընթացքում ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ԵԱՀԿ առաքելությանն են ներկայացնել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից ղարաբաղյան դիրքերի գնդակոծման ապացույցները, ինչպես նաեւ իրենց դիրքերը առաջնային սահմանագծերին մոտեցնելուն ուղղված ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքները: