Վարշավայում մեկնարկել է ֆուտբոլի եվրոպական հավաքականների մարզիչների համար ՈւԵՖԱ-ի 10-րդ կոնֆերանսը, որտեղ հավաքվել են ազգային հավաքականների մարզիչներն ու տեխնիկական գծով տնօրենները, ովքեր ներկայացնում են ՈւԵՖԱ-ում ներառված 53 ազգային ասոցիացիաները:
Այս միջոցառումը թույլ է տվել ՈւԵՖԱ-ին շնորհակալություն հայտնել մարզիչներին և նրանց թիմերին` նման հաջող առաջնության համար:
«Լեհաստանն ու Ուկրաինան իսկապես կարող են հպարտանալ, որ նման հաջողված մրցումներ են անցկացրել: Մենք շատ հպարտ ենք ֆուտբոլի այն մակարդակով, որը թիմերը ցուցադրել են EURO-2012-ի ընթացքում»,-Վարշավայում միջոցառման մասնակիցներին է հայտնել ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջաննի Ինֆանտինոն:






