AM
26 Սեպտեմբեր 2012 - 07:01 AMT

Վլադիմիր Խրյունով. Ցանկանում եմ, որ Ալեքսանդր Բախտինի հաջորդ մրցակիցը լինի Վախթանգ Դարչինյանը

Պրոմոուտեր Վլադիմիր Խորյունովը հայտարարել է, որ Ալեքսանդր Բախտինի համար որպես հաջորդ մրցակից կցանկանար տեսնել Վախթանգ Դարչինյանին:

«Բախտինը դեկտեմբերի վերջին կարող է մենամարտել Դարչինյանի հետ: Բախտինը երկու անգամ հաղթել է WBC վարկածով նախընտրական մենամարտը, սակայն տիտղոսը չի նվաճել»,-ասել է Խորյունովը:

Այժմ Վիկ Դարչինյանը Լոս Անջելեսում պատրաստվում է Լուիս Օռլանդո Դել Վալլեի դեմ մենամարտին, որը կկայանա սեպտեմբերի 29-ին` Կոնեկտիկուտում: