AM
26 Սեպտեմբեր 2012 - 11:19 AMT

Լուիս Օռլանդո Դել Վալլե. Սեպտեմբերի 29-ին ես Վիկ Դարչինյանին բռնցքամարտի դաս կտամ

Լուիս Օռլանդո Դել Վալլեն (Պուերտո Ռիկո), որը սեպտեմբերի 29-ին Մաշանտուկետում (ԱՄՆ) կմենամարտի հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի դեմ, ասել է, որ այս մարտն իր կարիերայում ամենանշանակալին կլինի:

«Սեպտեմբերի 29-ին ես բռնցքամարտի դաս կտամ Դարչինյանին: Այդ մենամարտից հետո բոլորը կխոսեն իմ մասին: Ես գիտեմ, որ մենամարտի ժամանակ Վիկը կգործի որպես ցուլ, բայց ես ցլամարտիկ կլինեմ»,- Դել Վալլեի խոսքերը հաղորդում է recordonline.com-ը:

Նա խոստովանել է, որ հարգում է Դարչինյանին, ով շատ ուժեղ և տաղանդավոր բռնցքամարտիկ է, բայց այդ մենամարտում կհաղթի ինքը:

25-ամյա Դել Վալլեն պրոֆեսիոնալ բռնցքամարտում անցկացրել է 16 մենամարտ և բոլորում հաղթանակ է տարել:

Երեք քաշային կարգերում նախկին չեմպոին Վախթանգ Դարչինյանն անցկացրել է 43 մենամարտ, որոնցից 37-ում հաղթանակ է տարել: