AM
26 Սեպտեմբեր 2012 - 11:46 AMT

Վիտալի Մուտկո. Մեր նպատակն է անցկացնել ՖԻՖԱ-ի պատմության մեջ լավագույն առաջնությունը

Սեպտեմբերի 26-ին ՌԴ սպորտի նախարար և «Ռոսիա 2018» կազմկոմիտեի նախագահ Վիտալի Մուտկոն և «Ռոսիա 2018» կազմկոմիտեի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Սորոկինը ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատտերին ներկայացրել են պաշտոնական հաշվետվություն, որը նախապատրաստվել է 2018-ի ԱԱ խաղերի անցկացման 13 թեկնածու քաղաքներ կատարած տեսչական այցելությունների արդյունքներով: Մունդիալի անցկացման քաղաքների վերջնական ցուցակը կհայտարարվի սեպտեմբերի 29-ին: «2018-ի ԱԱ կազմակերպիչ քաղաքների վերջնական ցուցակի հայտարարումով կմեկնարկի մրցաշարին լայնամասշտաբ նախապատրաստությունը: Մեր նպատակն անփոփոխ է մնում` անցկացնել ՖԻՖԱ պատմության մեջ լավագույն առաջնությունը»,- Վիտալի Մուտկոյին մեջբերում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը: