Նոյեմբերի 14-ին` ՖԻՖԱ-ի աղյուսակով պաշտոնական հանդիպումների օրը, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Երևանում կանցկացնի հերթական ընկերական հանդիպումը Լիտվայի հավաքականի հետ:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի որոշմամբ, հենց այդ հանդիպման ընթացքում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Փյունիկի» երկարամյա ավագ, պաշտպան Սարգիս Հովսեփյանի ֆուտբոլին հրաժեշտ տալու հանդիսավոր արարողությունը:






