Ապրիլի 23-24 Ռուսաստանի Կալինինգրադի շրջանի Հայկական տարածաշրջանային ազգամշակութային ինքնավարության նախաձեռնությամբ Կալինինգրադ քաղաքում կանցկացվեն միջոցառումներ` նվիրված Հայոց ցեղասպանության 90-ամյակին, հաղորդում է «Նաիրին Կալինինգրադում» թերթը: Ապրիլի 23-ին Պատմագեղարվեստական թանգարանում բացվում է հայ նկարիչ Գագիկ Պարսամյանի աշխատանքների ցուցահանդեսը: Ապրիլի 24-ին ծաղկեպսակներ կդրվեն հայկական խաչքարի մոտ եւ տեղի կունենա Ցեղասպանության զոհերի ոգեկոչման երեկո: