AM
27 Սեպտեմբեր 2012 - 06:16 AMT

«Կրասնոդարը» դուրս է եկել ֆուտբոլի Ռուսաստանի Գավաթի 1/8 եզրափակիչ

«Կրասնոդարը» 2:1 հաշվով հաղթանակ է տարել «Խիմկիի» նկատմամբ և դուրս եկել ֆուտբոլի Ռուսաստանի Գավաթի 1/8 եզրափակիչ:

Առաջինը խաղի հաշիվը բացել են «Խիմկիի» ֆուտբոլիստները: Սակայն 10 րոպե անց Նիկոլայ Մարկարովի գոլը հավասարեցրել է հաշիվը, իսկ Ալեքսանդր Երոխինի գոլից հետո «Կրասնոդարը» հաղթանակ է տարել «Խիմկիի» նկատմամբ:

Հաջորդ փուլում Յուրա Մովսիսյանի թիմը կհանդիպի «Վոլգա»-«Կուբան» զույգի հաղթողի հետ: