Կրասնոդարի «Կուբանը», որտեղ հանդես են գալիս Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստներ Մարկոս Պիզելլին և Արաս Օզբիլիսը, Ռուսաստանի Գավաթի 1/16 եզրափակչում հանդիպել է «Վոլգայի» հետ:
Կրասնոդարի թիմը հաղթանակ է տարել 1:0 հաշվով և դուրս եկել 1/8 եզրափակիչ: 11-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել հարձակվող Ալեքսանդր Պրուդնիկովը:
Հաղթանակից հետո «Կուբանի» գլխավոր մարզիչ Յուրի Կրասնոժանը խոստովանել է, որ խաղը մարտական էր, կար լարվածություն և հաղթելու հսկայական ցանկություն:
«1/8 եզրափակչում մենք կխաղանք «Կրասնոդարի» հետ: Այժմ մենք գիտենք, որ առջևում սկզբունքային խաղ է սպսվում: Պատրաստվելու ենք»,-Կարյակինի խոսքը փոխանցում է «Կուբանի» պաշտոնական կայքը:






