Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում հերքել են այն տեղեկատվությունը, թե իբր Մոսկվայում կայացել է Աբխազիայի, Լեռնային Ղարաբաղի եւ Հարավային Օսիայի նախագահներ Սերգեյ Բագապշի, Արկադի Ղուկասյանի եւ Էդուարդ Կոկոյտայի պաշտոնական հանդիպումը, տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը: ԼՂՀ արտգործնախարար Արման Մելիքյանը հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքական օրակարգում ընդգրկված չէ Աբխազիայի, Հարավային Օսիայի, Լեռնային Ղարաբաղի եւ Մերձդնեստրի նախագահների` ընթացիկ տարվա ապրիլին Սուխումիում կայանալիք հանդիպման մասին հարցը»: