AM
27 Սեպտեմբեր 2012 - 10:55 AMT

ՌԴ-ն հուսով է, որ մինչ Սոչիի Օլիմպիադայի մեկնարկը ԵՄ հետ մուտքի արտոնագրերը կվերացվեն

Ռուսաստանը հուսով է, որ մինչ 2014թ. Սոչիի Օլիմպիադայի մեկնարկը ԵՄ հետ մուտքի արտոնագրերը կվերացվեն: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների դեսպան Անվար Ազիմովը:

«Իդեալական կլինի, եթե դա տեղի ունենա մինչ Սոչիի Օլիմպիական խաղերը,-ասել է նա Մոսկվայում մամլո ասուլիսի ժամանակ: Մուտքի արտոնագրերը չեղյալ համարելու դեպքում միգրացիոն ռիսկ Ռուսաստանի ու ԵՄ համար չի լինի»: