AM
27 Սեպտեմբեր 2012 - 12:43 AMT

Մաքքեյբ. Յուրա Մովսիսյանը երկընտրանքի առջև է՝ մնալ Ռուսաստանում թե մեկնել Արևմուտք

«Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանի գործակալ Պատրիկ Մաքքեյբը պատմել է, որ այժմ Յուրա Մովսիսյանը երկընտրանքի առջև է՝ մնալ Ռուսաստանում թե մեկնել Արևմուտք:

«Ակումբն այնքան էլ չի ուզում հրաժեշտ տալ Յուրային: Հարցն այն է, ցանկանո՞ւմ է արդյոք Մովսիսյանը մնալ Ռուսաստանում: Բարդ է պատասխանել այդ հարցին հենց այս պահին, Արևմտյան Եվրոպայում աշխատավարձերն ավելի ցածր են, քան Ռուսաստանում: «Կրասնոդարը» շատ ջանք պիտի գործադրի պահելու համար ֆուտբոլիստին: Միևնույն ժամանակ, Ռուսաստանում Մովսիսյանը կարող է ավելի շատ վաստակել, քան անգլիական պրեմիեր լիգայի որոշ ակումբներում»,- Մաքքեյբի խոսքն է մեջբերում championat.com-ը:

Ըստ գործակալի, Յուրան արդեն 25 տարեկան է և հասկանում է, որ այդքան էլ շատ չի մնացել կարիերայի ավարտին և ցանկանում է առավելագույնս ճիշտ ընտրություն կատարել իր և իր ընտանիքի համար: «Նա ցանկանում է խաղալ Չեմպիոնների լիգայում, կամ Եվրոպայի լիգայում, բայց պետք է նկատի ունենալ նաև ֆինանսական հարցը: Մեկ անգամ Յուրան արդեն ամեն ինչ դրեց խաղաքարտի վրա, երբ որպես ազատ գործակալ Սոլթ Լեյք Սիթիից Դանիա տեղափոխվեց»: