AM
21 March 2005 - 02:59 AMT

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԳՏՆՎՈՒՄ Է ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Եր-անի քաղաքապետ Երվանդ Զախարյանը գտնվում է Մոսկվայում երկօրյա աշխատանքային այցով, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը: Այցի շրջանակներում Եր-անի եւ Մոսկվայի քաղաքագլուխները կքննարկեն մի շարք հարցեր, որոնք առնչվում են նախորդ տարվա դեկտեմբերին ստորագրված «Երեւանի եւ Մոսկվայի միջեւ համագործակցությունը 2005-2007 թվականներին» ծրագրին: Փաստաթուղթը նախատեսում է համագործակցություն տնտեսության, ճարտարապետության եւ քաղաքաշինության, ինչպես նաեւ կրթության եւ գիտության ոլորտներում: