AM
28 Սեպտեմբեր 2012 - 08:10 AMT

Համաշխարհային ֆուտբոլի նախկին աստղ Դիեգո Մարադոնան կվիրահատվի

Համաշխարհային ֆուտբոլի նախկին աստղ Դիեգո Մարադոնան կվիրահատվի. նրան կարվի տեսողության բարելավման վիրահատություն: Այդ մասին հայտնել է Արգենտինայի պետական լրատվական գործակալությունը:

Ինչպես նշվում է, վիրահատությունը կկատարի հայտնի վիրաբույժ Ռոբերտո Սալդիվարան Արգենտինայի մասնավոր կլինիկաներից մեկում: Վերջերս Մարադոնան մշտապես սև ակնոց էր կրում:

Իսկ մեկ շաբաթ առաջ, հայտնի դարձավ, որ 51-ամյա Մարադոնան կրկին հայր է դառնալու: Սա կլինի նրա և 34-ամյա Վերոնիկա Օհեդոյի առաջին ընդհանուր երեխան: Օհեդոյի հետ նա ապրում է արդեն 7 տարի: Լեգենդար ֆուտբոլիստն արդեն ունի երկու մեծ աղջիկներ նախկին կնոջից՝ Դալման 25 տարեկան է, Ջիանինան՝ 23, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: