NBA-ն առաջիկայում փոփոխություններ կկատարի լիգայի կանոններում սիմուլյանտների դեմ պայքարի համար:
Անցած խաղաշրջանի ընթացքում, ինչպես նաև դրա ավարտից հետո լիգայի կոմիսիոներ Դևիդ Ստերնը բազմիցս խոսել է այն մասին, որ անհրաժեշտ է պայքարել NBA-ում «ֆլոպինգի» դեմ, իրավիճակի, երբ պաշտպանվող խաղացողները դիտավորյալ պաշտպանությունը կազմակերպում են հարձակման տակ, որի արդյունքում գեղարվեստորեն ընկնում են հատակին: Նման իրավիճակներում խաղերի մրցավարները հաճախ տեղի են տալիս «տուժածներին» և տեխնիկական ֆոլ տալիս հարձակման խաղացողներին:
The New York Times-ի տեղեկատվության համաձայն, առաջիկայում կներմուծվի կանոն, որի համաձայն անմիջականորեն խաղերի ժամանակ սիմուլյանտ խաղացողների նկատմամբ ոչ մի միջոց չի կիրառվի, բայց եթե հատուկ հանձնաժողովների կողմից խաղերի տեսագրությունները վերանայելիս խախտումներ բացահայտվեն, ապա բասկետբոլիստները կտուգանվեն:
NBA նոր խաղաշրջանը մեկնարկում է հոկտեմբերի 30-ին «Մայամի Հիթ»-«Բոստոն Սելտիքս» խաղով:






