AM
28 Սեպտեմբեր 2012 - 09:28 AMT

Սոչիի Օլիմպիական խաղերի տոմսերի վաճառքը կսկսվի 2013 թվականի փետրվարից

Արդեն հայտնի է, 2014 թվականին Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրի օպերատորն է Գերմանիայի «Eventim» գործակալությունը: Այդ կազմակերպությունը պարտավոր է խաղերի տոմսերը տարածել – վաճառել ամբողջ աշխարհում: Ինչ վերաբերում է արժեքին, ապա այն հայտնի կդառնա նոր տարվա սկզբներին, քանի որ վաճառքը կսկսվի փետրվարից, հաղորդում է armnoc.am-ը:

2010 թվականի խաղերի տոմսերի արժեքը սկսվում էր 25 դոլարից ու հասնում մինչև 1100 դոլարի: Իսկ լոնդոնյան խաղերի տոմսերի արժեքը կազմել է 20 – 2012 ֆունտ սթեռլինգ: