Տոբոլսկում բացվել է «Հայաստանը Տոբոլսկում» ցուցահանդեսը` նվիրված Հայոց ցեղասպանության 90-րդ տարեդարձին եւ հայկական գրերի 1600-ամյակին: Ցուցահանդեսի նախաձեռնողներն են Տոբոլսկի երիտասարդական խորհրդարանի նախագահ Հակոբ Ասլոյանը` Տոբոլի թանգարան-արգելանոցի աջակցությամբ: Ցուցահանդեսում ներկայացված են գրքեր, հայկական հուշանվերներ, ժողովրդական գործիքներ եւ հայկական ժողովրդի պատմության եւ մշակույթի մասին պատմող այլ նյութեր: Պաշտոնական բացմանը քաղաքագլուխ Եվգենի Վորոբյովը կարեւորել է, որ հայերն, ապրելով հեռավոր Սիբիրում, չեն մոռանում իրենց պատմությունը եւ մշակույթը: Տոբոլսկի թանգարան-արգելանոցի տնօրեն Եվգենի Ակուլինն ընդգծել է, որ թանգարանի համար այդ ցուցահանդեսը նշանակալից է նախ եւ առաջ նրանով, որ հայերը նախկին ԽՍՀՄ-ի ժողովուրդներից առաջինն են ծանոթացնում տոբոլսկցիներին իրենց մշակույթին: Եվգենի Ակուլիչը երկրաշարժից հետո երեք տարի ապրել եւ աշխատել է Լենինականում, լավ ծանոթ է այդ արեւայի երկրին: Հակոբ Ասլոյանի խոսքերով` չնայած հայ համայնքը Տոբոլսկում իրավականորեն արձանագրված չէ, սակայն դա չի խանգարում հայերին անցկացնել իրենց միջոցառումները եւ մասնակցել քաղաքի հասարակական կյանքին: