AM
22 March 2005 - 06:15 AMT

ՍԵՐԳԵՅ ԲԱԳԱՊՇԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՄԻՋԱՆՑԻԿ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆ ՀԱՐՑԸ

Մոսկվա կատարած այցի ընթացքում Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը եւ Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լիտվինովը քննարկել են Ռուսաստանի հարավի եւ Հայաստանի միջեւ միջանցիկ երկաթուղային հաղորդակցության բացման հարցը: «Դա հասարակ հարց չէ, որը Վրաստանը կապում է քաղաքական հարցերի հետ»,- ճշտել է Բագապշը: Նրա խոսքերով` նախապես կանցկացվեն խորհրդատվություններ վրացական կողմի հետ: Խորհրդատվությունների ընթացքում կորոշվի աշխատանքի կառուցվածքը եւ սխեման: «Հնարավոր է, որ դա համատեղ ձեռնարկություն կլինի Ռուսաստանի հետ, կամ էլ Փսոուից մինչեւ Սամթրեդիա հատվածը կվարձակալվի»,- նշել է Սերգեյ Բագապշը: