Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի, Հարավային Օսիայի եւ Աբխազիայի չճանաչված հանրապետությունների նախագահների հանդիպումը կկայանա ապրիլին Աբխազիայում, հայտարարել է Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը: Նրա խոսքերով` մինչ այդ հանդիպումը չճանաչված հանրապետությունների ԱԳՆ ղեկավարները կնախապատրաստեն համապատասխան հռչակագիր: Ինչպես նշել է Բագապշը, եթե ինչ-որ ագրեսիվ գործողություններ կամ ինտերվենցիա ձեռնարկվի Հարավային Օսիայի դեմ, ապա աբխազական կողմն իրեն իրավունք է վերապահում դուրս գալ բանակցային գործընթացից եւ պրակտիկ օգնություն ցույց տալ Ցխինվալիին: Նմանատիպ հայտարարություններ կարվեն նաեւ հանդիպման մյուս մասնակիցների կողմից, հյայտարարել է Աբխազիայի նախագահը: