AM
30 Սեպտեմբեր 2012 - 12:14 AMT

Վիկ Դարչինյանը Լուսի Օռլանդո Դել Վալլեին նրա կարիերայի մեջ առաջին պարտությունը հասցրեց

Հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը Լուսի Օռլանդո Դել Վալլեին հասցրել է նրա կարիերայի մեջ առաջին պարտությունը և նվաճել առաջին կիսաթեթև քաշային կարգում NABF թափուր տիտղոսը:

Մաշանտաքետում (ԱՄՆ) տեղի ունեցած մարտում Դարչինյանը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ 10 ռաունդների արդյունքներով, երկու մրցավարներ ցույց են 99-91 հաշիվ, մեկը՝ 96-94: