AM
23 March 2005 - 05:12 AMT

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՊԱՀԱՆՋԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԱԾ ԵՐԿՐՆԵՐԻՑ

Թուրքիայի արտգործնախարար Աբդուլահ Գյուլը, դիմելով Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին, հայտարարել է. «Հաշվետու եղեք ձեր կատարածի համար, ապացուցեք այդ հավաստիացումները»: Նրա խոսքերով, թուրք եւ հայ ժողովուրդները «հազար տարի կողք կողքի են ապրել» եւ այդ ընթացքում «լրացրել են միմյանց մշակույթն ու անվտանգությունը»; «Ցեղասպանության մասին պնդումները հորինվածք են, հերյուրանք»,-ընդգծել է նա: Աբդուլահ Գյուլը նշել է, որ «երկրները, որոնք նման պնդումներով հանդես են գալիս Թուրքիայի դեմ, պարտավոր են ապացուցել դրանք»: Նա նաեւ ավելացրել է, թե ինչպես Թուրքիան է բացել իր պահոցները, այնպես էլ` «մինչեւ վերջ պիտի բացվեն Լենինգրադի, Անգլիայի, Փարիզի եւ Հայաստանի պահոցները»: