AM
23 March 2005 - 05:59 AMT

ՀԱՅ ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՎՐԱ ԿԱՅԱՑԵԼ Է ՎՐԱՑԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ ՄՀՊ ՀԱՂԹԱՆԱԿԻ 60-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԷՍՏԱՖԵՏԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՀԱՆՁՆՈՒՄԸ

Այսօր հայ-վրացական սահմանի վրա կայացել է վրացի սահմանապահների կողմից հայ գործընկերներին Մեծ Հայրենական պատերազմի հաղթանակի 60-ամյակին նվիրված էստաֆետի խորհրդանիշի հանդիսավոր հանձնումը, տեղեկացնում է «Ռեգնում» ռուսաստանյան լրատվական գործակալությունը: Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի օգնական Կարեն Սուքիասյանի խոսքերով` էստաֆետայի խորհրդանիշը կտարվի Վրաստանի եւ Հայաստանի ողջ սահմանով, այնուհետեւ կհանձնվի Ռւոսաստանի ԱԴԾ Սահմանապահական վարչության հրամանատարությանը: Ռուսաստանյան սահմանապահներն իրենց հերթին էստաֆետան կտանեն իրենց կողմից հսկվող Հայաստանի պետսահմանի երկայնքով: Էստաֆետայի ավարտը կկայանա ապրիլի 4-ին Երեւանի Հաղթանակի այգում: