Օռլանդո Դել Վալլեի նկատմամբ հաղթանկից հետո հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը չի հասկացել, թե ինչու ֆավորիտ չի համարվել և պատմել է, որ ցանկանում է կրկին նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
«Չեմ կարող հավատալ, որ այդ երեխայի հետ մենամարտում ես աուտսայդերի դերում էի: Ես վրդովված էի, քանի որ իմ մրցակիցը շատ դանդաղկոտ էր և ես հաղթել եմ նրա հետ մենամարտի անխտիր բոլոր ռաունդներում»,-Դարչինյանի խոսքը փոխանցում է isport.ua-ն:
Դարչինյանը խոստովանել է, որ ցանկանում է մենամարտել Աբներ Մարեսի հետ, ինչից հետո պատրաստ է մենամարտել ցանկացած չեմպիոնի հետ:
«Մարեսը պետք է մենամարտի ինձ հետ, քանի որ նախկինում մենք արդեն հանդիպել ենք և այն ժամանակ ինձանից խլվեց հաղթանակը: Այո, այնտեղ ուժեղագույնին որոշելը հեշտ չէր, մենամարտը շատ համառ էր, սակայն ես ավելի ուժեղ էի»,-եզրափակել է աշխարհի նախկին չեմպիոնը:






