AM
1 October 2012 - 08:42 AMT

Հալեպում կրկին հայ է զոհվել

Սեպտեմբերի 29-ին Հալեպում հայ կին է զոհվել։ Այս մասնի PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սիրիահայերի աջակցության և օգնության էջի» հիմադիր-ղեկավար Անահիտ Ադամյանը, փոխանցելով Հալեպում գտնվող Սերոբ Ջաուկյանի խոսքը: Ըստ նրա, սեպտեմբերի 26-ին` հրթիռակոծության ընթացքում վիրավորված 53-ամյա Զարմիկ Տորօղլյանը ստացած վերքերից շաբաթ օրը մահացել է հիվանդանոցում։

Ըստ նախնական տվյալների, Սիրիայում զոհված հայերի մոտավոր թիվն արդեն անցնում է 20-ից։