Մայիսի 24-25 Շվեյցարիայում կկայանա Եվրո-ատլանտյան գործընկերության խորհրդի առաջին համաժողովը անվտանգության հարցերով, հաղորդել են ՆԱՏՕ-ի մամլո ծառայությունում: Համաժողովի աշխատանքին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ-երկրների արտգործնախարարները եւ Հյուսիս-ատլանտյան դաշինքի գործընկեր-երկրները: Համաժողովին կնախագահի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆերը: