AM
1 October 2012 - 11:55 AMT

Պաշտոնապես շահագործման է հանձնվել Ստեփանակերտի օդանավակայանը

Պաշտոնապես շահագործման է հանձնվել Ստեփանակերտի օդանավակայանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել Լեռնային Ղարաբաղի կառավարությանը կից քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը: Ըստ նրա, սեպտեմբերի 28-ին Ստեփանակերտի օդանավակայանին հանձնվեց հավաստագիր, որի համաձայն այն լիովին համապատասխանում է միջազգային պահանջներին, այդ թվում անվտանգության չափանիշներին, ինչպես նաև իրավունք ունի ընդունել և իրականացնել օդանավերի թռիչնքեր:

Ինչ վերաբերում է առաջին չվերթին, ապա ըստ Ադաբաշյանի, հստակ ամսաթիվը դեռ հայտնի չէ: Նա բացատրեց դա նրանով, որ առկա են որոշ ներքին տեխնիկական, կազմակերպչական և իրավական հարցեր:

Այնուամենայնվ, Լեռնային Ղարաբաղի կառավարությանը կից քաղաքացիական ավիացիայի վարչության պետը նշեց, որ ենթադրաբար, առաջին չվերթը կկայանա հոկտեմբերին: