Իրանում Հայաստանի նորանշանակ դեսպան Կարեն Նազարյանն իր հավատարմագրերի պատճեն է հանձնել Իրանի արտգործնախարար Սեյդ Քամալ Խարազիին, տեղեկացնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցներն ընդգծել են հայ-իրանական համագործակցության բարձր մակարդակը, որը նպաստում է ապրանքաշրջանառության աճին եւ համատեղ ծրագրերի իրականացմանը: Կ.Նազարյանը պատրաստակամություն է հայտնել ամեն ջանք գործադրել երկրների միջեւ համագործակցության զարգացման ուղղությամբ: