«Կռիլյա Սովետովի» ֆուտբոլիստները և «Կրասնոդարը» Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրում ոչ ոքի են խաղացել:
Երեկ Սամարայի «Մետալլուրգ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով:
Առաջին գոլը 25-րդ րոպեին խփել է կրասոնդարյան թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը:
«Կռիլյա Սովետովը» հավաքել է 12 միավոև և պրեմյեր-լիգայում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը: «Կրասնոդարը» Ռուսատանիառաջնության վարկանիշային աղյուսակում 12 միավորով զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը:
Հոկտեմբերի 7-ին կայանալիք հաջորդ տուրում Կրասնոդարի ֆուտբոլիստները կխաղան Պետերբուրգի «Զենիթի» դեմ:






