Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակներում «Յուվենտուսի» հետ խաղի նախօրեին «Շախտյորի» մարզիչ Միրչա Լուչեսկուն ընդգծել է, որ այժմ իտալական թիմի համար հրաշալի պահ է, քանի որ նրանք ունեն լավ կազմակերպված թիմ:
«Այժմ Թուրինի ակումբն այնպիսին է, ինչպիսին բազմաթիվ տարիներ առաջ` Եվրապայի ուժեղագույն թիմերից` բոլոր տեսանկյուններից: Մենք ևս ուժեղ թիմ ենք և դժվար է լինելու երկու թիմերի համար էլ»,-Լուչեսկուին մեջբերում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:
Մարզիչը կարծում է, որ «Յուվենտուսի» երկրպագուներն օգնելու են նրան, սակայն այդ պատճառով իրենք չպետք է փոխեն իրենց մարտավարությունը:
Իսկ այն հարցին, արդյոք կարող է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդես գալ Ա Սերիայում, Լուչեսկուն հետևյալ պատասխանն է տվել. «Ես վաղուց եմ ծանոթ Մխիթարյանի խաղին, արդեն 5-6 տարի: Նա շատ ուժեղ ֆուտբոլիստ է և կարող է խաղալ որտեղ պատահի»:
«Յուվենտուս»-«Շախտյոր» խաղը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին` «Սան Սիրո» մարզադաշտում:






