Հոկտեմբերի 1-3-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում անց են կացվում Սամբոյի աշխարհի գավաթի հերթական փուլի գոտեմարտերը՝ Ասլանբեկ Ասլանխանովի մրցանակների համար:
Հայ մարզիկներից Մավրիկ Նասիբյանը մարտական սամբոյի 82 կգ քաշայինների մրցապայքարում գրավել է երկրորդ տեղը` եզրափակչում զիջելով ռուս Ալեքսեյ Իվանովին:
Հոկտեմբերի 2-ին պայքարի մեջ են մտնելու Վահագն Գևորգյանը (68 կգ) և Աշոտ Դանիելյանը (82 կգ), PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:






