Գորիսում ավարտվել է Հայաստանի 73-րդ առաջնության 1-ին խմբի մրցաշարը: Վերջին տուրում միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը հաղթանակ է գրանցել Տիգրան Պետրոսյանի նկատմամբ: Հաղթանակից հետո նա վաստակել է 9 միավոր և գրավել առաջին հորիզոնականը:
Նույնքան միավոր իր ակտիվում ունի նաև ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը, որը լրացուցիչ ցուցանիշով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:
8 միավորով 3-րդ տեղն է զբաղեցրել գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը:
Այս երեք շախմատիստներն էլ իրավունք են ստացել մասնակցելու Հայաստանի բարձրագույն խմբի մրցաշարին, որը կկայանա 2013 թվականին:






