Հակադոպինգային համաշխարհային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ երկօրյա համաժողով է անցկացվել Ստոկհոլմում: Զեկույցով հանդես է եկել WADA գլխավոր տնօրեն Դևիդ Հոումենը: Նա կարևորել է «Դոպինգը համաշխարհային առողջապահության գլխավոր խնդիրն է» կարգախոսը:
Դոպինգի դեմ պայքարող WADA, Ինտերպոլ , ՅՈՒՆԵՍԿՕ , ՄՕԿ և առողջապահության համաշխարհային կազմակերպություններին պետք է միանան նաև բոլոր երկրների պետական և հասարակական կազմակերպությունները: Բանն այն է, որ դոպինգը դուրս է եկել արհեստավարժ սպորտի սահմաններից և թափանցել է այլ ոլորտներ, նույնիսկ ` դպրոցականների շրջանում, հաղորդում է armnoc-ը:






