ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը հասկացնել է տվել, որ Բրազիլիայում 2014-ի աշխարհի առաջնությունում դարպասների ետևում չեն լինի լրացուցիչ մրցավարներ:
«Հիմա ամեն լիգա չէ, որ կարող է իրեն թույլ տալ լրացուցիչ մրցավարներ: Չէ որ նրանք պետք է նույնքան որակավորված լինեն, ինչպես և դաշտում գտնվող մրցավարը, այլապես իմաստը կորչում է»,- ասել է նա:
Բլատերի խոսքով, եթե լրացուցիչ մրցավարներով համակարգը չի գործարկվել որակավորման խաղերում, ապա 2014-ի ԱԱ-ի եզրափակիչ մասում այն չպետք է լինի:
«Թեև դա դեռ վերջնական որոշում չէ: Եկեք սկզբից տեսնենք, թե ինչպես դա կաշխատի ազգային լիգաներում»,- Բլատերի խոսքերը հաղորդում է championat.com-ը:






