AM
25 March 2005 - 07:15 AMT

ՄԱՐՏԻ 28-ԻՆ ՎՈՐՈՆԵԺՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Մարտի 28-ին Վորոնեժի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքում կբացվի «Վերածնված Հայաստան» ցուցահանդեսը` նվիրված Հայոց ցեղասպանության 90-ամյակին: Այդ մասին PanARMENIAN Network են հաղորդել Վորոնեժ քաղաքի Հայկական երիտասարդական կոմիտեյում: Ցուցահանդեսը կազմված է 4 բաժինններից` հին եւ միջնադարյան Հայաստանի պատմություն, Հայոց ցեղասպանություն եւ ռուս հասարակայնություն, հայ-ռուսական հարաբերությունները եւ Հայաստանն այսօր: Ներկայացված են շատ արժեքավոր ցուցանմուշներ` հազվագյուտ գրքեր, սփյուռքի պարբերականների հավաքածու, Այվազովսկու «Նոյը իջնում է Արարատ սարից» կտավի պատճենը: Լուսանկարների թվում, որոնք արտացոլում են Հայաստանը քարե աստղադիտարաններից մինչեւ նորագույն խորհրդանիշներ, հատուկ ուշադրություն է հատկացվել Ցեղասպանության վերաբերյալ նյութերին` ֆոտոփաստաթղթերին, հրամանների պատճեններին, Արեւմտյան Հայաստանում ճարտարապետական հուշարձանների ավերմանը: Ցուցահանդեսի բացմանը կմասնակցեն մարզի պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, համալսարանի դասախոսներ եւ ուսանողներ, հայ համայնքի եւ ցուցահանդեսի նախաձեռնող Վորոնեժի Հայկական երիտասարդական կոմիտեի անդամներ: Ցուցահանդեսը կտեւի մոտավորապես մեկ ամիս: