«Եվրոն 12 երկրներում անցկացնելու գաղափարը կքննարկվի, սակայն մեծ հեռանկար ունի: Մեկ երկրի համար երբեմն շատ թանկ է նստում ԵԱ բոլոր խաղերի կազմակերպումը, իսկ այսպես շանս կլինի մասնակից դառնալ տոնին»,-հայտարարել է ՈւԵՖԱ նախագահ Միշել Պլատինին:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ մտադիր է փոխել Եվրոյի անցկացման ձևաչափը և վերացնել այն ավանդույթը, երբ 2-3 երկիր էր ընդունում Եվրոպայի առաջնությունը:
«Եվրո-2020 կարող է անցնել ողջ Եվրոպայի տարածքում: Այդ հարցը շատ լուրջ է քննարկվելու»,-ասել է Պլատինին:






