AM
2 Հոկտեմբեր 2012 - 14:35 AMT

Երվանդ Մղդեսյանը դարձել է Ռուսաստանի ձյուդոյի առաջնության չեմպիոն

Ռուսաստանի ձյուդոյի առաջնության երկրորդ օրը, որը տեղի է ունենում Կեմերովոյում, կայացել են մինչև 60 կգ ք/կ մենամարտերը: Ռուսաստանի չեմպիոն է դարձել Երվանդ Մղդեսյանը, ով ներկայացնում է Կրասնոդարի երկրամասը: Եզրափակչում նա հաղթանակ է տարել կրասնոյարցի Մաքսիմ Բուռնաշովի նկատմամբ: Երրորդն է դարձել Մոսկվայի ներկայացուցիչ Ալեքսեյ Շկորովը, հաղորդում է «Վես սպորտ» գործակալությունը: