«Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 10 տուրում «Կռիլյա Սովետովի» հետ խաղի արդյունքները(2:2):
«Ես, այնումաենայնիվ, հույս ունեի, որ կհաղթեինք այս խաղում, քանի որ մենք բազմաթիվ գոլային պահեր ունեինք: Սակայն «Կռիլյա Սովետովը» ևս լավ թիմ է: Այն, որ կարողացանք միավոր վաստակել, ևս վատ արդյունք չէ: Սա ֆուտբոլ է և բոլորն էլ սխալվելու իրավունք ունեն և այդ պատճառով չի կարելի դատել, թե հենց ում մեղքով մենք 3 միավոր չվաստակեցնիք»,-ֆուտբոլսիտին մեջբերում է «Կրասնոդարի» պաշտոնական կայքը:
«Կրասնոդար»-«Կռիլյա Սովետով» հանդիպումն ավարտվել է ոչ ոքի` 2:2 հաշվով: Մովսիսյանը խաղի 27-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ: Այս խաղից հետո «Կրասնոդարը» զբաղոցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ, «Կռիլյա Սովետովը»` 11-րդ հորիզոնականը:






