AM
3 Հոկտեմբեր 2012 - 07:36 AMT

Նոր Զելանդիայի իշխանությունները մերժել են բռնցքամարտի նախկին չեմպիոն Մայք Թայսոնի մուտքը երկիր

Նոր Զելանդիայի իշխանությունները որոշել են մուտքի արտոնագիր չտալ հայտնի ամերիկացի բռնցքամարտիկ Մայք Թայսոնին, ով ծրագրում է նոյեմբերին շրջագայություն կատարել Ավստրալիայում և Նոր Զելանդիայում:

Նորզելանդական օրենքները արգելում են մուտքի արտոնագրեր տրամադրել այն արտասահմանցիներին, որոնք 5 տարուց ավելի ժամանակահատվածով են դատապարտվել, սակայն կառավարությունն իրավունք ունի «հատուկ դեպքերում» բացառություններ անել:

1992թ Թայսոնը բռնաբարության համար 6 տարի ազատազրկման է ենթարկվել: