Հայաստանը մնում է Ռուսաստանի ամենալոյալ գործընկերներից մեկը հետխորհրդային տարածքում: Նման կարծիք է հայտնել Բեռլինում գտնվող Գիտության եւ քաղաքականության գերմանական հիմնադրամի SWP Կովկասի գծով փորձագետ Ուվե Հալբախը, հաղորդում է Deutschewelle: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Մոսկվան խորապես շահագրգռված է երկկողմ ռազմական եւ տնտեսական կապերի զարգացման հարցում: «Սերտ հարաբերությունները Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հանգեցրին նրան, որ Հայաստանի էներգետիկ եւ տնտեսության այլ ռազմավարական կարեւորության որոլորտները հայտնվեցին Ռուսաստանից կախման մեջ»,-նշում է փորձագետը: Այդ փաստը Հայաստանում առավել հաճախ ընկալվում է որպես սպառնալիք երկրի տնտեսական կայունությանը, ընդգծում է գերմանացի փորձագետը: Եվ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, եւ Հայաստանի ընդդիմությունը վերջին ժամանակներս խոսում են ոչ միայն Մոսկվայի հետ ռազմավարական գործընկերության զարգացման մասին, բայց եւ եվրաինտեգրման ձգտման մասին: Դիտարկողներին դա ստիպել է խոսել երկրի արտաքին քաղաքական կուրսի փոփոխման մասին: Կովկասի գծով փորձագետ Ուվե Հալբախը գտնում է, որ կուրսը վերջապես սկսել է համապատասխանել իր նշանակությանը: «Հայաստանի կողմից վաղուց արդեն քարոզվող «փոխլրացման» արտաքին քաղաքական դոկտրինը միայն այժմ սկսել է կիրառվել գործանականում,-պարզաբանել է փորձագետը,-Հայաստանը հարթեցնում է նախկին կուրսը, որը նրա մոտ ուղղված էր Ռուսաստանի կողմը եւ փորձում է դիվերսիֆիկացիայի ենթարկել իր արտքին քաղաքականությունը»: Սակայն Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը միակողմանիորեն արեւմտամետ չի դառնա: «Նա կդառնա հենց «փոխլրացված»: «Հայաստանը, անկասկած, լիովին երես կթեքի Ռուսաստանից»,-համոզված է Ուվե Հալբախը: