Երևանում կանցկացվի սուսերամարտի միջազգային մրցաշար: Վերջին անգամ Հայաստանում նման մրցաշար անցկացվել է 2000 թվականին: 12 տարի անց Հայաստանում իրենց ուժերը Հայաստանի, Իրանի, Վրաստանի և Քուվեյթի պատանի մարզիկները:
Հայաստանի անկախության 21 –րդ տարեդարձին նվիրված մրցաշարը կանցկացվի հոկտեմբերի 6-7-ը Սլավոնական համալսարանի մարզահամալիրում:
Ծրագրում ընդգրկված են խոցասուսեր և ճկասուսեր մրցաձևերը հաղորդում է Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:
Հայաստանի սուսերամարտիկների համար մրցաշարը ընտրական բնույթ կկրի: Աչքի ընկած մարզիկները կհամալրվեն Հայաստանիհավաքականները և կնախապատրաստվեն փետրվարին Բուդապեշտում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը:






