AM
28 March 2005 - 01:50 AMT

ԿՐԱՍՆՈԴԱՐԻՑ ԱՐՏԱՔՍՎԵԼ Է ԱՊՕՐԻՆԻ ՄԻԳՐԱՆՏՆԵՐ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՑ ԿԱԶՄՎԱԾ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ

Շաբաթ օրը մարտի 26-ին, Կրասնոդարից վտարվել է 13 միգրանտներից բաղկացած հերթական խումբը: Դրանք Կրասնոդարի մարզում ապօրինաբար գտնվող Հայաստանի քաղաքացիներ են: Ընդամենը տարեսկզբից վարչական պատասխանատվության են ենթարկվել ավելի քան 8 հազար քաղաքացիներ արտերիկրից, որոնք խախտել են ռուսական միգրացիոն օրենսդրությունը: Ապօրինի միգրանտների մեծ մասը Վրաստանից, Հայաստանից, Ուկրաինայից եւ Տաջիկստանից է: Ապօրինի միգրացիայի վերահսկմանն ուղղված միջոցների խստացումից բացի, իշխանության գործադիր մարմինների եւ իրավապահ մարմինների կողմից աշխատանք է տարվում արտերկրյա աշխատանքային ուժը «ստվերից» դուրս բերելու ուղղությամբ, ինչպես նաեւ գործատուների եւ օրինաբար աշխատել ցանկացող արտերկրյա աշխատողների համար բարենպաստ պայմանների ստեղծման համար: