Ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը, Երեւանում տեղի կունենա Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կազմակերպած «Digitech 2005» Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտի ցուցահանդես: Ինչպես հաղորդեցին PanARMENIAN.NET -ին միջոցառման կազմակերպիչները, ցուցահանդեսին զուգահեռ կանցկացվի «ՏՀՏ գործնական առօրյայում» համաժողով` նվիրված բիզնեսի գործառույթներում Տեղեկատվական տեխնոլոգիաների լուծումների օգտագործմանը: Նպատակ ունենալով Հայաստանում ձեւավորել ՏՏ ցուցահանդեսների ավանդույթ, կազմակերպվելիք ցուցահանդեսում, բացի համակարգչային սարքավորումներից, լայնորեն կներկայացվեն նաեւ տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների տարբեր լուծումներ` ընտանիքի, հասարակության եւ բիզնեսի խնդիրների համար: Ցուցահանդեսի հիմնական նպատակներն են`առաջարկել ՏՏ լուծումներ հասարակության եւ բիզնեսի խնդիրների համար,խթանել Հայաստանի եւ մասնավորապես Ի անդամ ՏՏ ընկերությունների գործունեությունը,ապահովել ՏՏ հասանելիությունը հասարակության լայն շերտերի համար,ձեւավորել բարձր որակի ՏՏ ցուցահանդեսերի ավանդույթ,ներկայացնել ՏՏ ոլորտում առկա նորագույն տեխնոլոգիաները,ներկայացնել Հայաստանը միջազգային շուկայում: Պլանավորած համաժողովը նպատակն է ստեղծել բիզնես միջավայր ՏՏ սպառող գործարարների եւ ՏՏ ոլորտում լուծումներ եւ ծառայություններ առաջարկող ընկերությունների միջեւ: Ցուցանադեսին նախորդող ժամանակահատվածում տեղի կունենան մի շարք միջոցառումներ ներառյալ` Ինտերնետ որոնման, Ծրագրավորման, E-content մրցույթները: Նշենք, որ նման ցուցահանդես Հայաստանում տեղի կունենա առաջին անգամ: