Ապրիլի 1-3 Լոս Անջելեսում տեղի կունենա «Հայոց ցեղասպանության հավերժական ժառանգությունը» թեմայով 16-րդ միջազգային խորհրդաժողովը` Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի «Հայագիտության միջազգային խորհրդաժողով» շարքի շրջանակներում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Տվյալ միջոցառումը նվիրված է Հայոց ցեղասպանության 90-ամյակին: Գիտական խորհրդաժողովի աշխատանքներին կմասնակցեն գիտնականներ Արգենտինայից, Հայաստանից, Ֆրանսիայից, Լիբանանից, Սիրիայից եւ ԱՄՆ-ից: Մասնավորապես, Հայաստանը կներկայացնեն Կարեն Խաչատրյանը Պատմության ինստիտուտից, Րաֆֆի Հովհաննիսյանը (Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն), Անահիտ Խոսրոեւան (Պատմության ինստիտուտ) եւ Տիգրան Մաթոսյանը (Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ):