AM
28 March 2005 - 04:47 AMT

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ԿՐԿԻՆ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ

Հայ Առաքելական եկեղեցու հոգեւորականները հարձակման են ենթարկվել Երուսաղեմում: Ինչպես հաղորդում է Jerusalem Post-ը, նախօրեին ոստիկանական պահակախմբի կողմից ձերբակալվել է ուղղափառ հրեա, որը Երուսաղեմի Հին քաղաքում հարձակվել է ՀԱԵ երկու հոգեւորականի վրա: Հոգեւորականների վրա հարձակման ժամանակ ձերբակալվածը եղել է ալկոհոլի ազդեցության տակ: ՀԱԵ հոգ-որականների վրա այս հարձակումը երրորդ նման միջադեպն է վերջին 6 ամսում: