AM
4 Հոկտեմբեր 2012 - 06:45 AMT

Պելե. ԱԱ-2014 մարզադաշտերի շինարարությունը կարող է ժամանակին չավարտվել, և մենք խայտառակ կլինենք

Պելեն անհանգստություն է հայտնել 2014թ ֆուտբոլի աշխարհի առաջնության օբյեկտների շինարարության ժամկետները չպահպանելու վերաբերյալ: Ըստ նրա, Բրազիլիան ռիսկի է դիմում և կարող է խայտառակ լինել ամբողջ աշխարհի առջև:

«Աշխարհի առաջնությունը և դրան հաջորդող 2016թ Օլիմպիական խաղերը Բրազիլիայի պատմության ամենահեղինակավոր և նշանակալի իրադարձություններն են: Ես կասկած չունեմ, որ մարզիկները պատվով հանդես կգան մրցումներում: Խնդիրն այն է, որ ԱԱ-2014 մարզադաշտերի շինարարությունը կարող է ժամանակին չավարտվել, և այդ ժամանակ մենք խայտառակ կլինենք ամբողջ աշխարհի առջև»,-Պելեի խոսքը մեջբերում է El Mundo Deportivo-ն: