AM
4 Հոկտեմբեր 2012 - 06:59 AMT

NBA ղեկավարությունը հրապարակել է սիմուլյացիայի համար բասկետբոլիստներին պատժելու կանոնները

NBA ղեկավարությունը հրապարակել է խաղերի ժամանակ սիմուլյացիայի համար բասկետբոլիստներին պատժելու կանոնները:

Խաղից հետո վիճելի պահերը կդիտարկվեն լիգայի ներկայացուցիչների կողմից: 1 անգամ սիմուլյացիայի դիմելու դեպքում խաղացողին պարզապես կնախազգուշացնեն: Հաջորդ խախտումների դիմաց մոտ 5 հազար դոլար արժողությամբ տուգանքներ կգանձվեն:

Տուգանքը 2 անգամ ավելանում է 3-րդ սիմուլյացիայի դեպքում: 4-րդ «ֆլոպպինգից» հետո խաղացողը կվճարի 15 հազար դոլար տուգանք: 5-րդ խախտումից հետո խաղացողը ստիպված կլինի վճարել 30 հազար դոլար, իսկ 6-րդ խախտման դեպքում`բաց կթողնի խաղը, հաղորդում է Eurosport-ը: