ՖԻՖԱ-ն թույլ է տվել հավաքականների գլխավոր մարզիչներին և ավագներին քվեարկել իրենց հայրենակիցների օգտին «Ոսկե գնդակի» հաղթողի ընտրության ժամանակ: Հաղթողի անունը կհայտարարվի հունվարի 7-ին Ցյուրիխում:
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսի 23 հավակնորդների շարքում ընդամենը 13 երկրների ներկայացուցիչներ են:
ՖԻՖԱ-ում կարծում են, որ նման միջոցը ոչ մի կերպ չի ազդի ձայների ամփոփիչ բաշխման վրա:
ՖԻՖԱ-ն կհայտարարի 23 ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր հավակնում են «Ոսկե գնդակի», հոկտեմբերի 30-ին, հաղորդում է AS-ը:
Լավագույն խաղացողի ընտրությունը կանցկացվի հավաքականների գլխավոր մարզիչների և ավագների, ինչպես նաև լրագրողների քվեարկության միջոցով: 2010-ին և 2011-ին հաղթող է դարձել «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին:






